Ռոբասերժիկների օրոք ոստիկանները մեր գլխին ինչ օյին ասես, որ չէին հանում` ծեծ-ջարդ.. բաժին տանել, փակել.. գործ սարքել։

Էսօր, նայում եմ մեկը ոստիկանի հետ «բազար» ա անում` ճիշտ-սխալ հանում` գոռում.. բան չեմ հասկանում։
Դե գինու փառատոն ա, մի երկու բաժակ բան են խմել ջահելները` կորցրել իրենց։ Մի խումբ, ով հասցնում հարձակվում ա` հայհոյանքներ, լակոտական «ռազբորկա»` ոստիկանները տեսնողի դերում են.. մեկն էլ ոստիկանի թեւն ա մտել ու բան ա բացատրում։
Լավ, հասկացանք թավիշ ա, բան ա, բայց ոստիկանը իր տեղում պետք է լինի։
Թե «հանդուրժողականություն» բառը սխալ են ընկալել։ Նայեք, հանկարծ խայսաթ չդառնա։
Դե, հասարակությանն էլ աստված տվել, չի խնայել.. ինչպես ազատությունը.. ազատություն, որ ոմանց համար լպիրշության համարժեք դարձավ։
Արթուր Հայրապետյանի ֆեյսբուքյան էջի գրառում: