Հազարավոր ընտանիքներից որդիները մի սովորական առավոտ դուրս եկան և այլևս չվերադարձան։ Նրանք այժմ հավերժի ճամփորդներ են։

Նրանք անմնացորդ սիրեցին և տրվեցին հայրենիքին հանուն սուրբ արժեքների պահպանության, հանուն վաղվա գալիքի։ Ճանաչենք նրանց անուն առ անուն ու բարձր պահենք նրանց անունները։

Անգիր իմանանք նրանց սխրանքները և սրբորեն պահպանենք մեր հոգում ու մտքում, քանզի այսօրվա ու վաղվա խաղաղ կյանքը հենց նրանց շնորհիվ է։ Սերնդեսերունդ փոխանցենք նրանց անունները ու պատմենք նրանց սխրանքները, որ մեր հերոս եղբայրներն անմահ մնան ու փառավորվեն հավիտյանս։

Անմահացած հերոսներից մեկն էլ Արթուր ՄԻրզոյանն է։ Արթուրը ծնվել է 2000 թվականին, Աշոցք գյուղում։ Ծառայությունն անցկացնում էր Մատաղիսում։ Ընկել է հոկտեմբերի քսանյոթին՝ անօդաչուի հարվածից։ Արթուրը փրկել է երեսուն զինվորի կյանք։

Ջալալ Հարությունյանը նրան լեյտենանտի կոչում է տվել, մտադիր էր հրամանատար կարգել։ Մեր խորին ցավակցություններն ու խոնարհումն ենք հայտնում ընտանիքին և բոլոր հարազատներին։ Հավերժ փառք քեզ, քաջ հերոս․․․