«Արդարադատության» ձեռքերը հասան նաև ինձ»․ Վահե Տեր-Մինասյանը պատրաստվում է դատարան դիմել


Այսօր համացանցում է տարածվել ուռուցքաբան և գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանի կողմից կատարված  գրառումը: Նա իր  ֆեյսբուքյան  էջում կատարել է հետևյալ գրառումը. «Դիմելու եմ դատարան, կամ ոչխար ենք գողացել, ոչխար.. «արդարադատության» ձեռքերը հասան նաև ինձ>>:

Որից հետո ուռուցքաբանը  մանրամասնել է, որ այսպես կոչված ՀՀ Առողջապահական և աշխատաքի տեսչական մարմինը  որոշել է իրեն տալ որոշակի  իրավասություններ,ընդ որում, որոնք իր լիազորությունն

երի մեջ չեն մտնում, տուգանել իրեն։  Վահե Տեր-Մինասյանը պատճառաբանում է, որ դա նրա համար է, որ իրենք փորձում են աջակցել  երկրում առողջապահության ոլորտի առողջացմանը,  որ պետությունից ոչինչ էլ  չեն  վերցնում և իհարկե պետությանն էլ  հարկեր են մուծում:

Այս կառույցը՝  խստորեն  խախտելով խոսքի ազատության բոլոր  սկզբունքները,  այժմ փորձում է իրեն  տուգանել։

Ուռուցքաբանը, սակայն, չի պատրաստվում հանգիստ նստել և ոչինչ չձեռնարկել: Այլ, ընդհակառակը, հա պատրաստվում է դիմել դատարան.

Սկսելու ենք նրանից, որ ստիպելու ենք, բացարձակ նույն սկզբունքով, տուգանել մի քանի տասնյակ ԶԼՄ–ներին, քաղաքական գործիչներին (այդ թվում նախարարներին, պատգամավորներին և անգամ ՀՀ վարչապետին)։ Հետո բոլորը Ձեզ են դատի տալու, բոլոր գործերը բնականաբար տարվելու եք, պետական բյուջեից հսկա գումարներ եք փոխհատուցելու ու….
Վահե Տեր-Մինասյանի համար մինչև հիմա էլ  չբացահայտված է մնում ամեն գնով առողջապահական համակարգի քայքայմանը ձգտող մարդը և դրա համար նրա ունեցած պատճառները:

Այս ամենից հետո, եզրափակելով իր խոսքը,  Վահե Տեր-Մինասյանը հայտարարում է.

Եթե ամենակարճ ժամանակում նման անօրինական քայլերի հեղինակները չպատժվեն, ապա ես ու իմ թիմը կդադարեցնենք մասնակցությունը պետական ծրագրերի աջակցմանը, որոնց համար ի տարբերություն իրենց աթոռներին նստած ու անհեթեթ որոշումներ կայացնողների մենք պետությունից գումարներ չենք ստանում։ Թող իրենք էլ գնան ու սկսեն մարդկանց բուժել…(եթե իհարկե կարող են)….»:

Հիշեցնենք, որ ուռուցքաբան և գինեկոլոգը այս մասին  հանրությանը հայտնել էր ընդամենը ժամեր առաջ:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!