Ավարտվել է Կաննի 72-րդ կինոփառատոնը: Արդեն պարզ են դարձել տարբեր անվանակարգերի հաղթողները: Ամենամյա այս կինոփառատոնը մշտապես առանձնանում է իր աղմկահարույց և ինտրիգներով լի պահերով:
Փառատոնի խորհրդանիշ համարվող «Ոսկե արմավենին» ու՞մ է այս տարի բաժին հասել:
Հիշեցնենք, որ փառատոնի գլխավոր ժյուրին էր Ալեխանդրո Գոնսալես Ինյարւտուն: Հայտնի վարպետն անցած տարիներին Կաննի ժյուրիի դատին է հանձնել մի շարք ֆիլմեր՝ “Babel”, “Amores perros”, “Biutiful“, “The Revenant” ”Birdman or:
Դե իհարկե նա միակը չեր, ամեն տարի կաղմակերպվող հանրահայտ փառատոնի մյուս մրցավարները էին Էլ Ֆանինգը, Մայմունա Ն՛Դիայեն, Քելլի Ռայխարդթը, Էնկի Բիլալը, Ռոբեն Կամպիյոն և ոիրշներ: Դե իսկ Այս տարի «Ոսկե արմավենի» մրցանակի համար պայքարում էր շուրջ 20 կինոնկար; Դրանցից մի քանիսին միայն հաջողվել դիպչել ժյուրիի անդամների սրտերին և արժանանալ գնահատականին՝ Թերենս Մալիկի՝ «Թաքնված կյանք», Դարդեն եղբայրների՝ «Երիտասարդ Ահմեդը», Քվենտին Տարանտինոյի՝ «Մեկ անգամ Հոլիվուդում» և մի շարք այլ նոր ստեղծագործություններ: Ինչպես միշտ, այս տարի ևս կինոփառատոնը հեռուստաէկրաններին գամեց բազմաթիվ հեռուստադիտողների, որոնք ևս անհամբեր սպասում էին կոիլմինացիոն պահերին:
Այս տարի լավագույնն են ճանաչնել հետևյալ անվանակարգերում հաղթողները.
Գրան պրի մրցանակ՝ «Կրակը մյուս անգամ»,
Լավագույն ֆիլմ ՝ «Պարազիտներ»,
Ժյուրիի Գրան պրի մրցանակ՝ «Մերժվածներ», «Գիշերային թռչուն»,
Լավագույն դերասան՝ Անտոնիո Բանդերաս, «Ցավ ու փառք»,
Լավագույն դերասանուհի՝ Էմիլի Բիչեմ, «Փոքրիկ Ջո»: