Աստղիկ Ալավերդյանը, ով արդեն տարիներ շարունակ դերասանական կարիերայով չի զբաղվում, հաջողակ բիզնես լեդի է։ Նա իսթագրամյան հարթակում մեծ ակտիվություն ունի և իր ամենօրյա հրապարակումներում հաճախ է փորձում մոտիվացնել նրանց, ովքեր ունեն դրա կարիքը։
Վերջերս նա իր կյանքից մի փոքրիկ պատմություն է պատմել, որով ցանկացել է ցույց տալ, որ հաջողության հասնելու համար հարկավոր է հավատալ սեփական անձին և շարունակել երազել ու հավատալ երազանքին և դրանք կկատարվեն։
Դերասանուհին մտովի ետ գնալով անցյալ՝ հիշել է այն տարիները, երբ առաջին անգամ ընդունվեց հեռուստատեսություն (2005 թ․)։ Նա նշել է, որ այդ ժամանակ նրա աշխատավարձը կազմում էր ընդամենը հարյուր դոլար, բայց այդ տարիներին այդ գումարն այնքան շատ էր թվում իր համար։
Եվ նա աստիճանաբար երազանքների ցուցակ էր կազմում, որտեղ կետերով նշում էր իր երազանքերը։
Ճիշտ է, փոքրիկ քայլերով էր առաջ շարժվում, բայց շարժվում էր և ի վերջո հասնում երազանքներին։ Նա հորդորել է բոլորին երազել և հավատալ երազանքին, որպեսզի դրանք կատարվեն։