Աստղիկ Ալավերդյանն իր համար շքեղ մեքենա է գնել․ տեսանյութ


Աստղիկի և Նարբեի գեղեցիկ ընտանիքը ձևավորվեց հանրության աչքի առաջ։ Այս զույգին սիրում են շատերը՝ չնայած այն բանին, որ նրանք վաղուց է ինչ էկարններին չեն երևում։

Աստղիկը և Նարբեն արդեն երկու երեխաների ծնողներ են։ Նրանք դերասանական կարիերայով այլևս չեն զբաղվում։ Զույգն իրեն գտավ բիզնես ոլորտում և հաջողեց։

Դերասանուհին համացանցային տիրույթում մեծ ակտիվություն ունի և սիրով իր կյանքի ուշագրավ մանրամսներին հաղորդակից է դարձնում հետևորդներին։ Աստղիկը ուժեղ և գործարար կնոջ լավագույն օրինակներից է։

Այս անգամ դերասանուհին հետևորդներին ցույց է տվել իր նոր մեծ ձեռքբերումը։ Աստղիկը ձեռք է բերել նոր մեքենա։ Այս իրադարձությունը նրա համար անչափ սպասված է եղել։ Նա հետևորդներին ցույց  է տվել, թե ինչպես է ավտոսրահից ընտրում նոր մեքենա, որն, իր խոսքով, բավականին բարդ է եղել։

Շնորհավորում ենք դերասանուհուն և առաջարկում այս մասին մանրամասն դիտել ստորև բերված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: