Ասատրյանների ընտանիքում կրկին տոն է․ շքեղ, գեղեցիկ և հուզիչ ամուսնության առաջարկություն


Տիգրան Ասատրյանը սոցհարթակներում մեծ ակտիվություն է ապահովում և հետևորդներին ցույց տալիս իր և ընտանիքի կյանքի ուշագրավ իրադարձությունները։ Ասատրյանների ընտանիքում կրկին տոն է։

Այս անգամ սիրելիին առաջարկություն է կատարել Սեդրակ Ասատրյանի որդին՝ Արամ Ասատրյանը։ Արամը տանը չի եղել և այդ ընթացքում ընտանիքի անդամները սիրով պատրաստվել են նրա և սիրելիի գալստյանը։

Արամ Ասատրյանի սիրելին՝ Աննան, տեղյակ չի եղել սպասվելիք հավաքույթից։ Առաջարկությունն անակնկալ էր։ Նա Արամի հետ ներս է մտել և միանգամից հասկացել ամեն բան։ Նրա երջանկությունն ակնհայտ էր։ Աննան նույնիսկ հուզվել է։ Հրապարակված կադրերն անշափ գեղեցիկ, շքեղ և հուզիչ են։

Կադրերում բոլոր հարազատներն են, ովքեր անչափ ուրախ են եղել ընտանիքի երջանիկ իրադարձության կապակցությամբ։ Նրանք մոտենում, գրկում և շնորհավորում են միմյանց։

Այս մասին առավել մանրամասն և օրվա գեղեցիկ կադրերն ու դրվագները դիտեք վարը կցված տեսնայութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: