Առաջիկա օրերին շոգը կհասնի վտանգավոր կետի


Ամռան շոգ օրերն ասես վերջին մի քանի շաբաթվա ընթացքում բավական նկատելի կերպով աչքի ընկան։ Հատկապես օգոստոս ամսվա ազդարարվելուն պես կարծես թե կտրուկ սրացավ նաև օդի ջերմաստիճակը։

ՀՀ Հիդոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ը Գագիկ Սուրենյանի կողմից ներկայացրել է նոր ցուցանիշների շեմը, որը վերաբերում է առաջիկա օրերին։

Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում նոր հայտարարություն է գրառել, որում ի դեպ նա նշել է, որ առաջիկա օրերն անհավանական կերպով գրանցելու են ջերմաստիճանի կտրուկ բարձրացում։

Ջերմային ֆոնը առաջիկայում նկատելի կերպով կլինի անչափ բարձր։ Հատկապես օգոստոսի 9-14-ն ընկած ժամանակահատվածում նշանակալի տարբերություններ կլինեն առկա նորմայից բարձրացման տեսքով։

Սուրենյանն իր հրապարակման մեջ նաև նշել է, որ խորհուրդ է տալիս բոլորին արևի ուժեղ ճառագայթներից պաշտպանվելու համար զերծ մնալ 11։00-ից մինչ 17։00 ընկած ժամանակահատվածում դուրս գալուց։

Վերջինիս պաշտոնական հայտարարությունն ասես բավական մեծ զգուշացում է նաև հրդեհավտանգ իրավիճակներից  խուսափելու համար և հարկ եղած դեպքում պարզապես ճիշտ աշխատանքներ իրականացնելու։

Այս օրերին խորհուրդ է տրվում նաև տանից դուրս գալուց պարդատիր կերպով կրել գլխարկ և ակնոցներ, ինչպես նաև ձեզ մոտ ունենալ ջուր։

Հիշեցնենք, որ այս ամռան ընթացքում սա թերևս առաջին նման նորմայից բարձր շոգ իրավիճակն է և այսպիսի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումներ նաև նկատվել են նախորդ տարիներին։


Понравилась статья? Поделиться с друзьями: