Անչափ ցավալի լուր Զառա Արամյանից


Զառա Արամյանին սիրում ու գնահատում է հանրությունը։ Դերասանուհին  ակտիվ է համացանցային տիրույթում, որտեղ հազարավոր օգտատերեր են հետևում և հետաքրքրվածություն են ցուցաբերում  Զառայի առօրյայի և աշխատանքային  գործունեության վերաբերյալ։

Օրերս դերասանուհու  ընտանիքում դժբախտ դեպք է տեղի ունեցել։ Բանն այն է, որ կյանքից հեռացել է Զառա Արամյանի մայյրը։

Վաստակավոր արտիստուհին շատ կապված էր մոր հետ և մի առթով նշել էր, որ անբացատրելի սիրով է սիրում մայրիկին և չի պատկերացնում կյանքն առանց նրա։ Ցավոք սրտի, կյանքն այսպիսին է և մի օր մեծերը լքում են հարազատներին՝ թողնելով վշտի ու կարոտի մեջ։

Զառա Արամյանը ֆեյսբուքյան իր հարթակում փոխել է գլխավոր նկարը՝ իր նկարը փոխարինելով վառվող մոմով։ Նրան բազմաթիվ օգտատերեր իրենց ցավակցություններն են հղել, ափսոսանք հայտնել և համբերություն ցանկացել սիրված դերասանուհուն, հաղորդավարուհուն։

Ցավակցում ենք Զառա Արամյանին և ցանկանում մեծ ուժ վշտին դիմակայելու համար։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!