Անչափ ցավալի․ կյանքից հեռացել է պատվավոր քաղաքացի, դրոշի և զինանշանի հեղինակը․ մանրամասներ


Էջմիածնի  քաղաքապետարանն այսօր ցավալի հայտարարությամբ է հանդես եկել։ Հայտարարության մեջ քաղաքապետարանի անձնկազմը խոր վշտով տեղեկացնում է, որ կյանքից հեռացել է Արշակ Մանուկյանը, ով հանդիսանում էր Էջմիածնի պատվավոր քաղաքացի։

Նա հանդիսանում է Էջմիածին քաղաքի դրոշի և զինանշանի հեղիինակը։

«Արշակ Մանուկյանը մեր համայնքի երախտարժան այրերից էր, հայրենիքում և սփյուռքում մեծ ճանաչում գտած ժողովրդական վարպետ, զարդարվեստի յուրահատուկ բազմաթիվ աշխատանքների հեղինակ», ապա հավելել են, որ հենց նա է հանդիսանում «Էջմիածին» լանջաշղթայի հեղինակը, որը համայնքի նորընտիր ղեկավարները կրում են պաշտոնամուտի երդմնակալության արարողության ժամանակ։

2002 և 2003 թթ․ մասնակցել է ոսկերիչների 5-րդ և 6-րդ միջազգային ցուցահանդեսներին, արժանանացել «Հոգևոր թեմաներով լավագույն աշխատանքների համար» դիպլոմի:

Վարպետի աշխատանքներից շատերը ներկայացավծ են Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, Սիրիայում, Ֆրանսիայում և այլուր:

Ցավակցում ենք Արշակ Մանուկյանի ընտանիքին, հարազատներին և ընկերներին։


Понравилась статья? Поделиться с друзьями: