Անչափ ցավալի․ երիտասարդ հասակում կյանքից հեռացել է էստրադայի ևս մեկ վառ ներկայացուցիչ


Ռուս Էստրադայի վառ ներկայացուցիչներից մեկին՝ Յուրի Շատունովին, ճանաչում և սիրում են նաև Հայաստանում և ԽՍՀՄ գրեթե բոլոր երկրներում։ Այսօր ցավալի տեղեկատվություն ստացվեց այն մասին, որ կյանքից հեռացել է ռուսական էստրադայի ևս մեկ վառ աստղ։ Երգիչն ընդամենը քառասունութ տարեկան էր։

Նա մահացել է շտապ օգնության մեքենայի մեջ, երբ նրան տեղափոխում էին հիվանդանոց։ Շատունովի մահվան պատճառը ինֆարկտն է։

Երաժշտի ստեղծագործությունները ուրախացրել են ոչ միայն  ռուս ժողովրդին, այլ նաև ԽՍՀՄ երկրների ժողովուրդներին։ Երգչի կատարումները հնչել են տարաբնույթ միջոցառումների ժամանակ և ուրախացրել հանդիստեսին։

Իրենց կոլեգայի մահվան վերաբերյալ ցավակցական գրառումներ են կատարել մի շարք ռուս աստղեր։ Երգչի ընտանիքին և բոլոր հարազատներին ցավակցել են նաև հազարավոր օգտատերեր և իրենց ափսոսանքը հայտնել երգչի անժամանակ մահվան վերաբերյալ։

Հիշեցնենք, որ երեկ էլ հայտնի դարձավ, որ մահացել է Պիեր Նարցիսը։ Ցավակցում ենք երգիչների հարազատներին, ընկերներին։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!