Արփին և Մհրանը հանրության կողմից սիրված զույգերից են։ Երգիչների գեղեցիկ ընտանիքը մշտապես երկրպագուների ուշադրության կենտրոնում է։
Նրանք բեմում ներկայանալուց բացի, հանդես են գալիս նաև հեռուստաէկրաններին որպես դերասաններ և կրկին հիացնում իրենց տաղանդով։ Նրանց գեղեցիկ ընտանիքում մեծանում է 2,5 տարեկան Ռոբերտը, ով հասցրել է սիրվել երգիչ ծնողների կողմից։
Արփին և Միհրանը հիմնել են իրենց երգի դպրոցը և բազմաթիվ սաներ ունեն։ Երիտասարդ ամուսինները մշտապես կանգնում են օգնության կարիք ունեցողների կողքին, օգնում, սատարում և նրանց օրը փորձում տոն դարձնել։
Այս անգամ ամուսինները այցելել են քաղցկեղով հիվանդ երեխաներին, զրուցել նրանց հետ, ուրախացրել նրանց և նրանց ծնողներին։ Նրանք անչափ հագեցած օր են ունեցել։
Հանրայնացած հոլովակում կարելի է տեսնել ինչպես ուրախ ժպտացող, երջանիկ երեխաների, ծնողների, այնպես էլ երջանիկ ամուսիններին։ Վարը կցված տեսանյութում առաջարկում ենք դիտել այցելություից մի գեղեցիկ հատված։