Հակոբյան Աննան բազմաշերտ հետաքրքրություններ ունեցող կին է, որը միաժամանակ կարողանում է տարբեր գործերով ու հետաքրքրություններ համատեղել իր կենցաղի ու բազմազբաղ առօրյայի մեջ։ Թանգարանային այցելություններին կարող են հաջորդել այգեգործական հոգսերը։

Մի քանի որ առաջ երևանյան զբոսանքից կադրեր հրապարակած Աննան այսօր էլ կադրեր է հրապարակել այգեգործության իր զբաղվածությունից՝ ցույց տալով, թե ինչպես է անձամբ հոգ տանում բույսերի մասին, հավաքում բերքը, խնամում բույսերը։

Աննան հավաքած բերքով էլ ուտեստներ է պատրաստում։ Սա երևում է նրա տեղադրած կադրերից։ Հատկանշական է, որ այգեգործության հարցերում նրան օգնում են դուստրերը, հատկապես կրտսեր դուստրերը։

Աննայի տեղադրած կադրերից երևում է նաև, որ նրա ստացած բերքը բավականին առատ է։ Օգտատերերից ոմանք համոզմունք են արտահայտել, որ այդ գործում եղել է նաև Աննայի ամուսնու՝ իրենց սիրելի վարչապետի ներդրումը, հակառակ դեպքում բերքն այդքան առատ չէր լինի։