Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում ժամեր առաջ տեղադրել է Նիկոլ Փաշինյանի տարեդարձի և նրանց հանգստի նկարներից:
Ապա նաև նկարների շարքին կից կատարել է հետևյալ գրառումը.
Իսկապես անչափ «ճոխ, շենշող», «էկզոտիկ», «և այլ պրելեստներով» տարեդարձ ու հագստյան օրեր ենք անցկացրել Իջևանի սարեր/ձորեր/ անտառներում: Գիշերել ենք Apaga Resort-ում, եղել ենք նաև Ենոքավանի սարերում և Lastiver-ում, իսկ վարչապետի տարեդարձը նշել ենք Իջևանի անտառում բացառապես մեր ընտանիքի անդամների և մանկության ընկերների հետ:
Այսօր համացանցը հեղեղված է վարչապետի ընտանեկան հանգստյան լուսանկարներով, որոնց վերաբերյալ ամենատարբեր քննարկումներ են տեղի ունենում:
Ուստի անդրադառնալով այդ ամենին Աննա Հակոբյանը ևս մեկ անգամ հանրությանը ցույց է տվել իրենց ընտանեկան նկարներից, քանի որ նախընտրում է իրենց ընտանիքի օրինակով ցույց տալ ու սովորեցնել բոլորին հետևել իրական արժեքներին, որնք զուրկ են ճոխությունից և շքեղությունից: Այս ամենին ի լրացում, նա նաև թողել է հետգրություն:
Հ.Գ. Ինչ վերաբերում է համացանցում տարածված տեսանյութին, որտեղ «հատուկ» վրաններ են երևում, ընդամենը պետք էր զանգել Apaga Resort և հարցնել, թե դա ինչ միջոցառում էր, և որևէ կապ ունե՞ր վարչապետի տարեդարձի հետ, թե՞ ոչ:
Վարչապետը իր ընտանիքի հետ մի քանի օր հանգստացել է Apaga Resort-ում: Նա նաև ընտանիքի անդամների հետ մասնակցել է հյուրերի համար կազմակերպված բոլոր միջոցառումներին, այդ թվում նաև Երեխաների պաշտպանության օրվան նվիրված Green Wallet Armenia բարեգործական միջոցառմանը:
Опубликовано Anna Hakobyan Среда, 5 июня 2019 г.