Ա. Հակոբյանն իր էջում լուսանկարներ է հանրայնացրել իրենց կառավարական տան բակից: Լուսանկարներում երևում են, թե ինչ պատրաստություններ են տեսել Փաշինյաններն իրենց զինվոր որդուն դիմավորելու համար:
Լուսանկարներից մեկում փոքրիկ Արփին է՝ փուչիկներով ու լայն ժպիտով: Բակը զարդարված է գեղեցիկ, տոնական, թեմատիկ ատրիբուտներով և «Բարի գալուստ, զինվոր» արտահայտությունը պատկերող տառերով:
Ա. Հակոբյանը լուսանկարներին կից գրել է, որ անհամբեր սպասում են իրենց զինվոր որդուն՝ Աշոտին: Ինչպես հայտնի է, Աշոտը գալիս է Արցախից:
Մոտ մի ժամ առաջ էլ վարչապետն էր փոքրիկ տեսանկարահանված վիդիոնյութ հանրայնացրել, որտեղ երևում էր, թե ինչպես է Աշոտը ջերմորեն հրաժեշտ տալիս իր ծառայակից բոլոր ընկերներին:
Վարչապետը ցանկացել է, որ բոլոր ծնողների զինվորներն էլ անվնաս ու պատվով վերադառնան իրենց ծնողների մոտ, ինչպես իրենցը: Նա գրառումը եզրափակել էր բոլորի ծառայողներին խաղաղ ծառայություն մաղթելով:
Կից ներկայացնում ենք նաև փոքրիկ Արփիի պարը զինվոր եղբորը սպասելիս:
Մեր անունն է հայկական բանակ 🇦🇲🇦🇲
Опубликовано Anna Hakobyan Четверг, 9 июля 2020 г.