Անի Երանյանի ուրախ ու շքեղ ծննդյան խնջույքը. բացառիկ կադրեր


Օրերս սիրված դերասանուհի Անի Երանյանը տոնել է իր տարեդարձը։ Անիի օրը հրաշալի է անցել։ Նա ունեցել է բարձր տրամադրություն և օրն անցկացրել մտերիմների, ընկերների և հարազատների շրջապատում։

Նա պարուրված է եղել մեծ ուշադրությամբ, սիրով ու հոգատարությամբ։ Անի Երանյանը դարձավ երեսուներկու տարեկան։

Կեսգիշերն անց Անին հրապարակում էր կատարել և կից գրառման մեջ շնորհավորել ինքն իրեն և մաղթանքներ ու խորհուրդներ հղել։ Այնուհետև Անին ինսթագրամյան պատմություններ բաժնում ցույց  է տվել, թե ինչպես է անցկացրել օրը, ինչ նվերներ է ստացել և այլ ուշագրավ ու զվարճալի կադրեր։

Դե իսկ մաղթանքների ու ցանկությունների պակաս էլ չի եղել։ Դերասանուհուն համանցային հարթակում շտապել են շնորհավորել ծանոթ ու անծանոթ բազմաթիվ օգտատրեր և լավագույն մաղթանքները հղել Անիին։

Մենք նույնպես շնորհավորում ենք և բարին մաղթում։ Իսկ ստորև կարող եք դիտել Անի Երանյանի տարեդարձի առիթով խնջույքը և այլ մանրամասեր։


Понравилась статья? Поделиться с друзьями: