Անիծելու փոխարեն աղոթեք, որ մեր երկրին չհասնի… տեսանյությում կինն օգնություն է խնդրում․․․


Այս օրերին անդադար քննարկվում է Թուրքիայում տեղի ունեցած աղետը։ Մարդիկ վախենում են, սարսափում, վախենում անգամ պատկերացնել, թե ինչ կլիներ, երբ մեզ հետ կատարվեր դա, բայց կան նաև մարդիկ, ովքեր ուրախանում, հրճվում և ծիծաղում են Թուրքիայում կատարվածի համար։

Այս մասին Նանե Իսրայելյանը գրում է․ «Անիծելու փոխարեն աղոթեք, որ մեր երկրին չհասնի… Աստծո դատաստանն ու բնության արհավիրքները միշտ անսպասելի են գալիս։

Գուցե այդ երկրի բնակիչները իրենց մեջ գիտակցեն ինչի համար… Մենք դարեր շարունակ մեզ ընտրյալ ազգ ենք համարել, հավատացեք՝ անեծքը չէ, որ Հայաստանին ընտրյալ պիտի դարձնի ու պահի այդպիսին։

Տեսանյությում կինը օգնություն է խնդրում, իհարկե, այնտեղ չկան երկրի ավերակների վրա երջանկացողներ ու այս տեսանյութերը չեն քաղաքականացնի։

Բոլոր երկրների փրկությունը միասնականությունն է»։ Տեսանյութն, ինչ խոսք, սարսափեցնող ու փշաքաղեցնող է։ Այն ներկայացնում ենք նյութին կից։


Понравилась статья? Поделиться с друзьями: