«Անդո կոչվող մի բանակ թալանած տականք սպառնում է զոհվածների ծնողներին»


Կարին Տոնոյանը համացանցային իր տիրույթում մի գրառում է կատարել, որից հասկանալի է դառնում, որ հերոսածին մայրերին վիրավորել են։

Հերոս Մենուայի մայրը զայրացած իր գրառման մեջ ներկայացնում է, որ նախ հարկավոր է զինել բանակը,այնուհետև պահանջներ ներկայացնել, ապա հավելում, որ ինքն է իր միջոցներով բանակին հնարավորինս օգտակար լինում՝ հեռադիտակ և քնապարկ ուղարկում։

Նա մասնավորապես գրել է․ «Լսեցի, որ անդո կոչվող մի բանակ թալանած տականք սպառնում է զոհվածների ծնողներին սահման ուղարկել։

Հրապարակավ հայտարարում եմ՝ որդուդ փեշերիդ տակ թաքցրած տհա՛ս, հրապարակիր հասցեդ, հենց այսօր պատրաստ ենք մայրերով մեկնելու սահման, պահանջում ենք զենք և սպառազինոթյուն՝ ձեր շքեղ և զրահապատ մեքենաներին համապատասխան, քո ղեկավարած երկրի զինվորին ես եմ քնապարկ և հեռադիտակ ուղարկում, նախ բանակդ զինիր, տհա՛ս:

Եթե չզինեցիք, հրապարակավ ներողություն կխնդրես և կփակես էդ կեղտոտ երախդ․․․»։


Понравилась статья? Поделиться с друзьями: