Անասելի հուզիչ ու խորիմաստ երգ՝«Որդուս»․նվիրված մեր հերոս տղաներին


Վերջին շրջանում մեր զինծառայողների կատարած հերոսությունների մասին որքան էլ երգեր գրվեն, դարձյալ քիչ է։ Նրանց անօրինակ սխրանքը շարունակում է ապշեցնել շատերին՝ ապշեցուցիչ հայրենասիրական պատմություններով։

Հեղինակ և կատարող Արեգ Նազարյանն անչափ հուզիչ երգ է ներկայացրել՝ նվիրված մեր հերոս տղաներին։ Երգը մարտնչող տղաների կամքի, հզորության ու ոգեղեն հաղթանակի մասին է։

Արեգ Նազարյանը, ապրելով Բրյուսելում, արցախյան վերջին պшտերազմի օրերին որպես լրագրող — թարգմանիչ վերադարձել էր հայրենիք և աշխատում էր Արցախում՝ օտարերկրյա այցելուների համար լուսաբանելով իրադարձությունների ընթացքը։

Նա անչափ տպավորված է մեր տղաների խիզախ ու անկոտրում պահվածքով։

Այդ տպավորությունների հիման վրա էլ ծնունդ է տվել ստորև ներկայացված գեղեցիկ ու խորիմաստ ստեղծագործությանը։ Գործը վերնագրված է «Որդուս»։

 

Այն չընկճվելու հորդոր ու կոչ է մեր բոլոր ծառայող որդիներին։ Այն հավաստում է այն փաստը, որ հաղթում է ոգով ու սրտով անկոտրում ուժեղը։ Երգը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ։


Понравилась статья? Поделиться с друзьями: