Սուրճի բույրը՝ առավոտյան. ինչն է ավելի հաճելի՝ սուրճ սիրող մարդու համար։ Մեզնից շատերը չեն կարողանում իրենց առավոտը պատկերացնել առանց մեկ, թեկուզ փոքր, բաժակ սուրճի՝ տաք, կամ սառը՝ եղանակին և ճաշակին համահունչ։
Ավանդական սուրճի տեսակները մի քանիսն են՝ լայն կիրառելի մեր հասարակությունում։ Բայց անգամ շատ սիրելի բաղադրատոմսը կարող է վաղ թե ուշ ձանձրալի ու սովորական դառնալ։ Եվ ի՞նչ կարելի է անել։
Պատասխանը մեկն է․ գտնել նոր համ, նոր հաճույք՝ առավոտը վայելքով սկսելու համար։ Ներկայացնում ենք յուրահատուկ սուրճ՝ անանուխով։ Այն թարմեցնում է՝ և՛ կոֆեինի, և՛ անանուխի շնորհիվ։ Բաղադրատոմսը պարզ է և մատչելի։
Պատրաստման համար անհրաժեշտ է․
Աղացած սուրճ
Ջուր
4 տերև թարմ անանուխ
2 թեյի գդալ շաքարավազ
Պատրաստման եղանակը․
Սուրճը եփել սովորական ձևով։ Լավ լվացած անանուխի տերևները պատառ-պատառ անել և դնել բաժակի մեջ՝ հարելով դրանք
թեյի գդալով։ Վրան լցնել տաք սուրճը, ավելացնել շաքարավազը։ Շաքարավազը կարող եք օգտագործել ըստ ճաշակի։ Թողնել մի քանի րոպե՝ թրմվելու։
Սուրճը պատրաստ է, վայելեք։