Վանո Սիրեդաղյանի դուստրը վարակվել էր համավարակով։ Արփի Սիրադեղյանը բուժում էր ստանում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում։ Նա պնդում է, որ իր վիճակը ծանր է և դեռ թոքաբորբը չի բուժվել և իրեն դուրս են հրավիրում հիվանդանոցից։

Արփի Սիրադեղյանը համացանցային իր հարթակի ուղիղ եթերում դիմել է Առողջապահության նախարարությանը և վերոնշյալ հիվանդանոցի բուժղեկավարությանը։ «Իմ թոքաբորբը հիմա ընթացիկ փուլում է։ Ես ունեմ մակերիկամային անբավարարվածություն, որի ֆոնի վրա վատանում եմ, քանի որ Դեքսան նա միանգամից հանում է։

Խնդրում եմ տնօրինությանը միջամտելու իրենց բութ ղեկավարին ասելու, որ կամաց իջեցնի Դեքսամետազոնը․․․ »,- ասել է Արփի Սիրադեղյանը։ Այսօր նրան հանրային պատասխան է տվել Առողջապահության նախարարը։

Անահիտ Ավանեսյանը նշել է, որ բուժանձնակազմը ամեն ինչ արել է բուժման համար և այսօր ուրախ է, որ նրան դուրս են գրում, քանի որ առողջական վիճակը դա թույլ է տալիս։ Հավելել է, որ հոգ են տանելու, որպեսզի նա տանը բուժող բժիշկ ունենա, իսկ հիվանդանոցային բուժման հարյուրավոր քաղաքացիներ են սպասում, ովքեր ծանր վիճակում են։

Գրառման ավարտին նախարաը Արփիից խնդրել է հարգալից վերաբերմունք ցուցաբերել բուժանձնակազմի նկատմամբ, որոնց շնորհիվ նա արդեն առողջացման ճանապարհին է։ Արփիի խոսքը մանրամասները՝ կից տեսանյութում։