Բավականին բարենպաստ ու տաք ձմռանը հաջորդեց նույնքան բարենպաստ ու տաք գարունը: Գարնան մեկնարկին օրերը բավականին տաքացան, իսկ երկրորդ շաբաթվա ընթացքում օրերը համեմատաբար ցրտեցին, ինչը շատ բնորոշ էր եղանակային այս շրջանին: Եղանակային տատանումների մասին պարբերաբար տեղեկություններով է հանդես գալիս Գ. Սուրենյանը:
Գ. Սուրենյանն առավոտյան հայտնել էր, որ երկուշաբթի օրվանից ջերմաստիճանը բավականին բարձրանալու է, և հրաշալի, տաք ու պայծառ օրեր են սպասվում առաջիկայում: Ընդ որում, այդ պայծառ եղանակը շարունակվելու է դեռ հինգ օր:
Քիչ առաջ էլ նա նոր գրառում էր արել, սակայն այս անգամ ավելի հումորային: Նա տեղեկացրել է, որ տարվա այս եղանակին բնորոշ քամու ուժգնացումն ու եղանակի ցրտելը չի լինի: Քանի որ այդ շրջանը ավելի բնորոշ է ժաղովրդական անվանումով կոչել «պառվի ուլեր», ուստի Սուրենյանը կատակել է ըստ արդիական թեմայի՝ գրելով, որ «Պառվի ուլեր» չի լինի, քանի որ պառավն ինքնամեկուսացել է:
Գրառումը լայն ընդունելության է արժանացել օգտատերերի կողմից: