Այս մարդիկ այսօր փողոց են դուրս եկել ու առանց ամոթի մեղադրում են բոլորին, բացի իրական մեղավորից․․․


Դերասանուհի Անահիտ Մուտաֆյանը շարունակում  է համացանցային իր ակտիվությունը և գրեթե մշտապես իր ընդդիմական հայացքներն է ներկայացնում սեփական լսարանին և խոսում նաև իր հայրենասիրության և հայրենիքի ներկայի ու ապագայի վերաբերյալ ահանգստությունների մասին։

Դերասանուհին գրեթե բոլոր գրառումներում հորդորում է հանրությանը դուրս գալ տներից և իրենց բողոքի ձայնը բարձրացնել, սակայն ի պատասխան ստանալով լռություն՝ երբեմն խոսում է նաև իր ունեցած հիասթափություններից։

Այս անգամ Անահիտ Մուտաֆյանը Պռոշյան գյուղի ցույցի վերաբերյալ գրում է․ «Բայց ցավը գիտե՞ք ինչում է․ երբ 5000 զոհ տվեցինք, նախկին ՊՆ-շենքում ծվարածները լռեցին, երբ Արցախի 73% ծախեցին նրանք նույնպես լռեցին, երբ Հայաստանին ու Արցախին վտանգ էր սպառնում,

նորից լռում էին, երբ Արցախն ու արցախցին 40 օրից ավել է լույսի, գազի և սննդի կարիք ունի, երբ փակված է նրա կյանքի ճանապարհը, այս մարդիկ էլի լռում էին, այսօր փողոց են դուրս եկել ու առանց ամոթի մեղադրում են բոլորին, բացի իրական մեղավորից։

Սա ձեր ընտրած արդարությունն է․ ոչ մեկից ոչինչ չպահանջեք…»։


Понравилась статья? Поделиться с друзьями: