Այս աղջկան Միսս Խոզ էին ծաղրում, իսկ հիմա նա մոդել է և մասնակցում է գեղեցկության մրցույթների


Մեգ Գոլդբերգերը պլյուս-սայզ մոդել է, ով չի փչացնում տրամադրությունն իր կազմվածքի վերաբերյալ կարծիքներից։ Աղջիկը մասնակցում է գեղեցկության մրցույթների և աշխատում որպես մոդել։ Բայց այդպես միշտ չի եղել։ Դպրոցական տարիներին Մեգը լայն հագուստ էր կրում՝ գիրությունը թաքցնելու նպատակով։ Նրան ծաղրում էին՝ Միսս Խոզ անվանելով։

Հիմա նա բոլորին ապացուցեց, որ սխալվել են։ Մեգն ասում է, որ մանկության տարիներին շատ էր ամաչում իրենից։ 13-ամյա Մեգին համադասարանցին նրան ասաց, որ բուրգեր է՝ ազգանունով և կյանքով։


Բայց ամեն ինչ փոխվեց 2015 թվականին, երբ աղջիկը գնաց ինքնավստահությունը վերականգնելու դասընթացների։ Այնտեղ նա ընկերացավ կազմակերպչի հետ, որն ինքն է գեր կին և մասնակցում է գեղեցկության մրցույթների։ Մեգը նույնպես ռիսկի դիմեց և մասնակցեց մրցույթի և շարունակեց իր մոդելային կարիերան։ Ավելի ուշ նա ԱՄՆ-ի գեղեցկության մրցույցում 4-րդ տեղը զբաղեցրեց։

Մեգը խոստովանում է, որ շուտվանից դադարել է ամաչել ինքն իրենից։ Այսօր նա կայացած ու ինքնավստահ 21-ամյա մոդել է, աշխատում է ինտերնետային խանութների հետ։ Մեգն ուզում է, որ իր պատմությունն ուրիշ «գիրուկներին» ցույց կտա, որ իրենց մարմինն էլ է հիանալի և պետք չէ ամաչել դրանից ու ոչ մի դեպքում չփչացնել կյանքը։

Մոդելը նշում է, որ գեղեցկության մրցույթները բարձրացրել են իր ինքնագնահատականը, օգնել հաղթահարել ներքին արգելքները և ապացուցել ինքն իրեն, որ գեղեցկությունը տարբեր է լինում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!