Այսօր օլիմպիական չեմպիոն, մարզաշխարհի ականավոր ներկայացուցիչ մարմնամարզիկ Հրանտ Շահինյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 97 տարեկան։ Շահինյանը ծնվել է 1923ի հուլիսերեսունին՝ ստեփանավանյան Գյուլագարակում։ Յոթ տարեկանում բալիկի ընտանիքը երևանյան հող է ոտք դրել, որտեղ էլ բալիկն սկսել է մարմնամարզությամբ զբաղվել՝ Հարություն Գարգալոյանի մարզչության ներքո։
Տաղանդաշատ Հրանտը մեծ հաջողություններ էր գրանցել վաղ հասակից։ Հրանտը 1939ին դարձել է ԽՍՀՄ բացարձակ չեմպիոն՝ պատանեկան պայքարում։ Բայց նրա կարիերան ընդհատվում է․ հայրենական պատերազմն է սկսվոււմ և Հրանտը՝ որպս կամավոր, միանում է պայքարին։ 1943ին ստանում է ոտքի լուրջ վնասվածք, որը երկար բուժում է պահանջում, արդյունքում արմնամարզությանն է վերադառնում 1946ին։
1948ից հաղթարշավն է սկսում՝ 1952ի Հելսինկիի օլիմպիական խաղերին նվաճելով երկուական ոսկյա և արծաթյա մեդալ։ Հենց Շահինյանի պատվին ԽՍՀՄ-ում առաջին անգամ հիմնադրվեց օլիմպիական հերթափոխի մարզադպրոց։ Նա նաև պատմության մեջ մնաց իր «Շահինյանի պտուտան» էլեմենտով։
Օլիմպոսի տիրակալը մահացել է 1996ի մայիսի քսանիննին՝ Երևանում՝ 72տարեկանում։