Այսօր՝ հունվարի քսանյոթին, Տիգրան Մանսուրյանի տարեդարձն է։ Այսօր հայ մեծանուն կոմպոզիտորը դարձավ 85 տարեկան։ Տիգրան Մանսուրյանի ծննդավայրը Բեյրութն է։

Կոմպոզիտորի ծնվելուց մեկ տարի անց ընտանիքը տեղափոխվում է Հայաստան։ Երաժշտական կրթությունը կոմպոզիտորը ստացել է Երևանում՝ սկզբում Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանում, այնուհետև Կոմիտասի անվան կոնսերվատորիայում։

Տիգրան Մանսուրյանը ուսանողական տարիներից սկսած ստեղծագործել է և հիացրել բոլորին իր` մեկը մյուսից հրաշալի ստեղծագործություններով։ Մանսուրյանն առաջինն է, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարներ է սկսել կիրառել։ Նա նաև հրաշալի կերպով մշակել է Կոմիտասի երգերը, և դրանք նոր շնչով հաղորդել ունկնդիրներին։

Տիգրան Մանսուրյանի ստեղծագործություններին ծանոթ են Փարիզում, Լոնդոնում, Հռոմում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում և այլ քաղաքներում, որտեղ հայ կոմպոզիտորի երաժշտությունը մեծ հիացմունքով է ընդունվել, սիրվել և արժանացել գովեստի ու մեծ գնահատանքի:

Մեր շնորհավորանքներն ենք հղում մեծանուն կոմպոզիտորին և լավագույնը մաղթում։