Այսօր տաղանդաշատ դերասան, նաև երաժիշտ Ռազմիկ Մանսուրյանի ծննդյան տարեդարձն է։ Նա բոլորում է ծննդյան վաթսունչորս տարին։ Քչերը գիտեն, որ Ռազմիկ Մասուրյանն իր առաջին մասնագիտությամբ երաժշիտ է և սովորել է Կոնսերվատորիայում։
Հայտնի դերասանը մասնագիտությամբ օպերային երգիչ է և ժամանակին հանդես է եկել հեղինակավոր օպերային ներկայացումներում։ Աշխատել է նաև Օպերայի և բալետի թատրոնում։
Ռազմիկ Մանսուրյանն ամուսնացած է Լուսինե Քեչեջյանի հետ։ Համատեղ ընտանեկան կայնքում ամուսինները երկու դուստր են ունեցել։ Դուստրերի անուններն են՝ Երանուհի և Վարդուհի։
Ռազմիկ Մանսուրյանը արդեն քանի տարի ապրում է և իր գործունեությունը ծավալում է հայրենիքից դուրս՝ մասնավորապես Ամերիկայում։ Նա հանդես է եկել մի շարք ֆիլմերում՝ կերտելով կոլորիտային կերպարներ։
Այժմ էլ արտիստը բավականին ակտիվ գործունեություն է ծավալում մշակութային ասպարեզում։ Նա բազմիցս արժանացել է պատվավոր կոչումների՝ թե դերասանական, թե՛ երաժշտական ասպարեզում իր արդյունավետ ու արժեքավոր գործունեության համար։