Այսօր՝ օգոստոսի քսանմեկին, աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկայնի ծննդյան օրն է։ Այսօր երաժիշտը դարձավ հիսունչորս տարեկան։

Ծնունդով Լիբանանից ռոք երաժիշտն այժմ բնակվում է Ամերիկայում, սակայն բազմիցս է նշել և սեփական քայլերն էլ ցույց են տվել, որ հոգու բոլոր լարերով կապված է Հայաստանի հետ։ Նա այնտեղ ակտիվորեն զբաղվում է երաժշտական գործունեությամբ, ունի ձայնագրման սեփական ստուդիան։ Երգում է աշխարհով մեկ ճանաչում ունեցող System of a Down խմբում։

Երաժշտական գործունեությունից զատ, Թանկյանը ակտիվ քաղաքական և հասարակական գործունեություն ունի։ Նա բազմիցս է հանդես եկել այնպիսի ելույթներով, որտեղ դատապարտել և քննադատել է անարդարությունը։

Աշխարհահռչակ երաժիշտը կարևոր քայլեր է գործադրել, որպեսզի հասնի այն բանին, որ Ամերիկան վերջապես ճանաչի և ընդունի , որ 1 դար առաջ ցեղասպանության են ենթարկվել իր նախնիները։

Թանկյանի կինն Անժելա Մադաթյանն է։ Ամուսնական զույգն ունի 1 որդի։