Այսօր Պարույր Սևակի ծննդյան օրն է․ հիշենք ու մեծարենք մեծանուն գրողին


Այսօր՝ հունվարի քսանչորսին, հայ նշանավոր բանաստեղծ Պարույր Սևակի ծննդյան օրն է։ Այսօր հայ գրականության մեջ նշվում է հայ մեծանուն բանաստեղծի 99-ամյակը։

Պարույր Ղազարյանը ծնվել է Չանախչի գյուղում։ Ծնողները եղել են հասարակ գյուղացիներ, զբաղվել են հողագործությամբ և անասնապահությամբ։ Նրանց նախնիները Սալմաստ գավառից գաղթականներ են եղել և անչափ ուսյալ ու գրագետ մարդիկ։

Պարույրն ընդամենը հինգ տարեկան էր և արդեն գրում ու կարդում էր։ Հետագայում լինելով դպրոցական երեխա՝ հրատարակում է իր առաջին ստեղծագործությունը, սակայն  ստեղծագործության ներքո ստորագրում է որպես Պարույր Արեգունի։

Առեղծվածային է եղել գրողի մահը, որի վերաբերյալ էլ առ այսօր տարբեր վարկածներ կան։ Սակայն մահվան հիմնական պատճառը, որն էլ նշվում է գրողի կենսագրության մեջ՝ ավտովթարն է։

Նրա մեքենան բախվել է կաթ տեղափոխող մեքենային, որն էլ ողբերգական ավարտ է ունեցել։ Սևակը կյանքից հեռացել է քառասունյոթ տարեկան հասակում։


Понравилась статья? Поделиться с друзьями: