Շուշաննա Թովմասյանն ամուսնացել է և տևական ժամանակաշրջան է ինչ բնակվում է Ամերիկայում։ Սիրված դերասանուհին ամուսնացել է և ունի մեկ որդի, ով մեկ տարին դեռ չի բոլորել։

Երջանիկ մայրիկն արդեն մի քանի անգամ հանդես է եկել որդու լուսանկարի հրապարակմամբ և ցույց է տվել հրաշք որդուն՝ Միկային։ Սակայն Շուշաննան ինչպես նկատելի է խուսափում է անընդհատ հանրայնացել փոքրիկի լուսանկարները։

Սակայն այս անգամ Շուշաննան որոշել է հանրայնացնել որդու մասնակցությամբ լուսանկար․ նա ընտանեկան անչափ ջերմ հրապարակում է կատարել, որտեղ երևում է, թե որքան է մեծացել փոքրիկը։ Դերասանուհին հրապարակմանը կցել է հետևյալ գրառումը․ «Կյանքիս ամենամեծ ձեռքբերումը»:

Հրապարակումը դերասանուհին կատարել իր ծննդյան առիթով։ Այսօր Շուշաննա Թովմասյանը դարձավ 29 տարեկան։ Իր երիտասարդ տարիքիում նա հասցրել է կերտել մի շարք դերեր և սիրվել հանրության կողմից։

Այժմ աշխատանքային գործունեություն չի ծավալում, քանի որ բաղված է երեխայի խնամքով։

Դերասանուհու երկրպագուները և կոլեգաները մեկնաբանություններում շնորհավորել են Շուշաննային և ջերմ բարեմաղթանքներ հղել։