Այսօր Շուշաննա Թովմասյանի ծննդյան օրն է․ հետաքրքիր ու հուզիչ կադրեր տարեդարձի խնջույքից


Ամերիկաբնակ դերասանուհի Շուշաննա Թովմասյանը տոնել է ծննդյան օրը։ Դերասաննուհին համացանցային հարթակում հետևորդներին ցույց է տվել, թե ինչպես է անցկացրել իր օրը։ Այս մասին նա գրել է՝ բարի գալուստ 30:

Շուշաննան այս շրջանում սպասում է իր երկրորդ երեխային։ Նա ամիսներ անց երկրորդ անգամ կմայրանա։ Դերասանուհին դուստր է ունենալու։ Շուշաննան հանրության շրջանում ճանաչելի դարձավ հեռուստասերիալներից և անմիջապես սիրվեց հեռուստադիտողի կողմից։

Նա բազմաթիվ դերեր է կերտել, որոնք հիանալի են ստացվել և շատ հեռուստադիտողների կողմից առ այսօր հիշվում են։ Դերասանուհին վերջին տարիներին  աշխատանքային գործունեություն չի ծավալում։  Նա ունի մեկ որդի՝ Միկան, ում դաստիարակությամբ և խնամքով էլ զբաղվում է այժմ։

Շուշաննան երբեմն ընտանեկան գեղեցիկ դրվագներ է հանրայնացնում և հաղորդակից դարձնում հետևորդներին իր կյանքին։ Շնորհավորում ենք Շուշաննային տարեդարձի առիթով և լավագույնը մաղթում։

Իսկ վարը ներկայացված տեսանյութում առաջարկում ենք  դիտել դերասանուհու ծննդյան օրվա հետաքրքիր և հուզիչ կադրերը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!