Այսօր՝ օգոստոսի տասին, Մկրտիչ Արզումանյանի տարեդարձն է։ Մկրտիչն այն դերասաններից է, ով երիտասարդ հասակում հայտնվեց էկրաններին և անչափ սիրվեց։

Առ այսօր էլ դերասանի մասնակցությամբ թե՛ ֆիլմերը և թե՛ թատերական բոլոր ներկայացումները բարձր դիտողականություն են ունենում։ Դերասանն այսօր դարձավ 49 տարեկան։ Եվ որքան էլ զարմանալի լինի, դերասանը ծնվել է մանկավարժի ընտանիքում, սակայն փոքրուց առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել դերասանի մասնագիտության հանդեպ։

Նա կրթությունը ստացել է Ճարտարագիտական համալսարանում, սակայն գործունեությունը ծավալել է կինոյում և թատրոնում։ Վաստակավոր արտիտը արժանվույն գնահատվում է իր հանդիսատեսի կողմից։

Նա նկարահանվել է զանազան ֆիլմերում և կերտել մեկը մյուսից հրաշալի կերպարներ, որոնք հիշվող են և սիրվել են հանդիսատեսի կողմից։ Մկրտիչ Արզումանյանը սիրում է իր աշխտանքը և շարունակում է հիացնել իր հանդիսատեսին նոր ու էլ ավելի հետաքրքրական դերերով։

Դերասանն ամուսնացած է և երկու երեխաների հայր։ Շնորհավորում ենք, սիրելի Մկոյին և լավագույնը մաղթում։