Այսօր՝ ապրիլի քսանմեկին, Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրն է։ Ազգային հերոսը ծնվել է 1965 թ։ Կյանքից հեռացել է 26 տարեկաnում։
Նա հերոսի մահով է ընկել և մնացել ու դեռ շատ սերունդներ կշարունակի մնալ որպես իրական հայրենասեր և օրինակ հետագա սերունդների համար։ Կրպեյանն ՀՅԴ կուսակցության անդամ էր և վայրկյան անգամ չվարանեց կանգնել հայրենիքի պաշտպանության գործին և կյանքի գնով փրկել հայրենքիը։ Նա ակտիվ և խելացի երիտասարդ էր։
Առաջնորդել է Արցախյան շարժման երիտասարդական թևը և եղել ամենասիրված առաջնորդներից մեկը։ Կազմակերպել և առաջնորդել է մի շարք զանգվածային երթեր, հանրահավաքներ, նստացույցեր և այլն։
Ընկել է 1991 թ․ ապրիլի երեսունին՝ «Օղակ» գործողության ժամանակ։ 4-րդ կուրսում Թաթուլը թողնում է կրթությունը և շտապում Արցախ՝ Գետաշեն և աշխատել գյուղի 2 դպրոցներում որպես պատմության և աշխարհագրության ուսուցիչ։ Վերջին անգամ, երբ լինում է Երևանում, հետ դառնալիս ասել է. «Գիտեմ, որ Երևան այլևս չեմ գա, ինձ կբերեն…»։
Կրպեյանը և նրա նման հազարավոր հայորդիներ յուրաքանչյուր հայի համար կմնան պարծանք և մեծ հպարտություն։ Հավերժ խոնարհում ու երախտագիտություն քեզ, մեծանուն հայ։ Շնորհավոր երկնային ծնունդդ, հավերժ հերոս․․․