Այսօր՝ օգոստոսի քսանհինգին, սիրված երգիչ, տաղանդավոր կոմպոզիտոր Հայկոյի ծննդյան օրն է։

Ծնվել է Երևանում, նախնական և հետագա կրթությունը նույնպես ստացել է Երևանում և գործունեությունը ծավալել հայրենի քաղաք, մայրաքաղաք Երևանում։ Նրա երգերում անգամ առկա է նրա սերը դեպի իր ծննդավայրը։ Հայկոյի երգերը մեկը մյուսից գեղեցիկ են, հաճելի ականջին և հոգուն։

Դրանք առ այսօր հնչում են ամենուրեք և շարունակում ուրախացնել և հուզական զգացողություններ պարգևել հանրությանը։ Սիրո երգիչը վայելում էր շրջապատի, հանրության անսահման սերն ու համակրանքը։ Երգչի անժամանակ մահը ցնցեց բոլորին։

Առ այսօր դժվարությամբ կարելի է հավատալ երգչի չլինելու հետ։

Շնորհավորեւմ ենք սիրո երգչի երկնային ծնունդը։