Այսօր՝ հունվարի քսաներեքին, սիրված արտիստ Կարպ Խաչվանքյանի ծննդյան օրն է։ Նա ծնվել է Ախալցխայում, իսկ տարիներ անց ընտանիքը տեղափոխվել է Թիֆլիս։ Կրթությունը նույնպես ստացել է Թբիլիսիում։
Անձնագրային անունը Կարապետ է։ 1944 թվականին արդեն Երևանում էր և աշխատում էր երաժշտական կոմեդիայի թատրոնում։
Իսկ արդեն 1984 թվականից նույն թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր։ Ասել, թե հանդիսատեսը հիացած էր այս դերասանի խաղով, նշանակում ուղղակի ոչինչ չասել։ Նա բազմաթիվ կերպարներ է կերտել և արժանացել հանդիսատեսի հոտնկայս ծափահարություններին։
Սիրված արտիստի կերտած դերերը սիրվել են, և առ այսօր մարդիկ ցիտում են այդ խոսքերն ու շարունակ մեծ հիացմունքով խոսում Կարպ Խաչվանքյանի մասին։ Հատկապես ճանաչված է Տաքսի- տաքսի հայտնի ներկայացումը, որտեղ կերտելով Կնյազին՝ դերասանն ասես հավետ դաջվել է իր հանդիսատեսի, երկրպագուների հիշողության մեջ։
Արտիստը կյանքից հեռացել է յոթանասունհինգ տարեկան հասակում։ Շնորհավորում ենք արտիստի երկնային ծնունդը։