Այսօր Կարեն Ջալավյանի Քյոխի ծննդյան օրն է


Այսօր՝ հունվարի քսանհինգին, տարեդարձն է տոնում Կարեն Ջալավյանը։ Ճանաչված և սիրված զինվորականն այսօր դարձավ հիսուներկու տարեկան։

Կարեն Ջալավյանը զինվորների և հանրության շրջանում հայտնի է  Քյոխ մականվամբ։ Արցախի Հանրապետության «Եղնիկներ» զորամասի հայտնի զիինվորականն է, ով վայելում է զինվորների սերը։

Հազարավոր զինվորներ են փաստել այս մասին և անընդհատ կարելի լսել, որ հարգանքի արժանի, հայրենասեր անհատականություն է։ Արժանացել է մի շարք պարգևների, որոնք եղել են իր հայրենասիրության, հայրենանվիրության և նման բարձր որակների արժանի պատասխանը։

Կարեն Ջալավյանին այսօր շտապում են շնորհավորել և սոցտիրույթում կարելի է հանդիպել հազարավոր շնորհավորական գառումների, մեկնաբանությունների, որտեղ բարի ու ջերմ մաղթանքներ են հղում հայրենասեր զինվորականին։ Մենք նույնպես միանում ենք բոլոր շնորհավորանքներին և լավագույնը մաղթում նրան։

«Նա նահանջ հրաման տվող մարդ չէ»,- ահա այսպես են բնութագրում նրան բոլոր զինվորները։ Նրա միակ ցանկությունն է, որ Հայաստանը կարողանա պահպանել իր անկախությունը։


Понравилась статья? Поделиться с друзьями: