Կարեն Աղասիի Ջալավյանն այսօր բոլորում է ծննդյան հիսուներեք ամյակը: Նա մեր այն բացառիկ ռազմական գործիչներից է, ով իր ողջ կյանքը նվիրել է հայոց բանակին, Արցախին և Արցախի պաշտպանությանը:
Լեգենդար հրամանատարը մեծ հեղինակություն է վայելում իր միջավայրում:Կարեն Ջալավյանի հեղինակությունը բխում է նրա նվիրվածությունից:
Նա իր հոգատարությամբ, անձնվիրությամբ ու հրամանատարական բարձր հատկանիշներով իր հրամանատարության ներքո ծառայած և ծառայող զինվորների և նրանց հարազատների համար վստահելի և սիրելի հրամանատարի պատվավոր անուն է վաստակել:
Կարեն Ջալավյանը, արցախյան վերջին պшտերազմի ժամանակ վարելով Եղնիկներ կոչվող հատվածի հրամանատարությունը, բացառիկ խելամտություն և խիզախություն է դրսևորել իր զինվորների հետ միասին, ինչի համար արժանացել է հերոսի բարձրագույն կոչման Արցախի ղեկավարի կողմից:
Կարեն Ջալավյանն ունի հրաշալի բալիկներ, գեղեցիկ ընտանիք, իսկ մինչ ընտանիք կազմելը նվիրված հրամանատարն իր ամբողջ օրն անց է կացրել զորամասում, զինվորների կողքին: