Այսօր՝ հունիսի տասին, դեռևս 90-ականներից սիրված երգչուհի Լիլիթ ԿԱրապետյանի ծննդյան օրն է։ Այսօր երգչուհին դարձավ քառասունյոթ տարեկան։ Լիլիթը սկսել է երգել տասներեք տարեկանից։ Իր տաղանդի շնորհիվ Լիլիթին հաջողվել է գրավել բեմեր և, իհարկե, հանդիսատեսի համակրանաքը։ Նա տարիներ շարունակ արդեն ունի հազարավոր երկրպագուներ։

Հարցազրույցներից մեկում երգչուհին դժգոհելով ներկայիս ժամանակներից՝ նշել է, որ 90-ականներին երկրպագուներն ուրիշ էին և նրանք «իսկական» էին։ Լիլիթը գտնում է, որ այսօր երկրպագուների և արտիստի միջև պատ կա։

Ավելի վաղ ժամանակներում նրանք ձեռք էին բերում սիրելի արտիստի նկարով պաստառներ, փակցնում բնակարաններում, իսկ այսօր նման բանի երբեք չենք հանդիպի։ Լիլիթն իր կարիերան սկսեց եղբոր՝ Կարեն Կարապետյանի հետ։

Ցավոք, Կարենի կյանքը շատ կարճ տևեց․ նրան սպանեցին։ Լիլիթը շարունակեց երգչուհու կարիերան միայնակ և մշտապես եղբոր մասին խոսելիս՝ յուրօրինակ կարոտագին աչքերով է խոսում։

Շնորհավորում ենք երգչուհին և լավագույնը մաղթում։ Վարը ցանկանում ենք ներկայացնել Լիլիթի և Կարենի համատեղ կատարումներից մեկը։ Տեսանյութը՝ Լիլիթ Կարապետյանի աձնական արխիվից։