Այսօր Էդմոն Մարուքյանի ծննդյան օրն է


Այսօր Էդմոն Մարուքյանը բոլորում է ծննդյան քառասուն տարին: Նա ծնունդով Վանաձորից է, ավարտել է տեղի թիվ վեց միջնակարգ դպրոցը:

Նախ կրթություն է ստացել Մոսկվայում՝ բարձր առաջադիմությամբ ավարտելով Մոսկվայի կոմերցիայի և իրավունքի ինստիտուտի իրավագիտության բաժինը:

Մարդու իրավունքների պաշտպանության գծով ուսումնառությունը շարունակել է Վարշավայում:

Հետո նույն գծով ուսումնառությունը շարունակել և մագիստրոսի աստիճան է ստացել Մինեսոտայի Համալսարանի իրավաբանական դպրոցում:

Էդմոն Մարուքյանը 2012 թվականից ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր և ակտիվորեն զբաղվում է քաղաքական գործունեությամբ:

Նա Խորհրդարանում նախ հանդես է եկել որպես «Ելք» դաշինքի ներկայացուցիչ, ապա հիմնել է «Լուսավոր Հայաստան» կոսակցությունը, որն էլ ղեկավարում է մինչ օրս:

Էդմոն Մարուքյանն ամուսնացած է Տաթևիկ Մատինյանի հետ: Տաթևիկ Մատինյանը ևս Վանաձորից է, փաստաբան է:

Ծնվել է 1983 թվականին, ավարտել է Կարնի Նեբրասկայի համալսարանը և աշխատում է իրավաբանական գրասենյակում:

Նրանք երեք զավակ ունեն՝ երկու տղա՝ Քրիստիանը և Նարեկը, և մեկ աղջիկ՝ Էլիզաբեթ:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!