Այսօր Գարիկ Մարտիրոսյանի ծննդյան օրն է․ մանրամասներ նրա կյանքից


Այսօր՝ փետրվարի տասնչորսին, Գարիկ Մարտիրոսյանի տարեդարձն է։ Հումորիստ դերասանն այսօր դարձավ  50 տարեկան։

Հայտնի և սիրված դեասանը ծնվել է Երևանում, ստացել բժշկի մասնագիտություն։ Մասնագիտությամբ նա նյարդաբան-թերապևտ է։

Բժշկի մասնագիտության հետքերով գնացել է մայրիկի խորհրդով։ Գարիկի մայրը՝ Ժասմինը, բժիշկ-գինեկոլոգ է, գիտությունների թեկնածու։ Որպես նյարդաբան Գարիկն աշխատել է երեք տարի, սակայն ընդգրկվել է ՈւՀԱ թիմում և շարունակել հումորիստ դերասանի կարիերան։

Գարիկն այսօր ապրում և աշխատանքային գործունեությունը ծավալում է Ռուսասանի մայրաքաղաք Մոսկվայում, սակայն իր հարցազրույցներում խոսելով հայրենիքի մասին՝ մշտապես փաստում է, որ հոգու բոլոր լարերով կապված է իր հայրենիքին և սիրում է իր հայրենիքը։

Գարիկը ամուսնացած է ունի երկու զավակ։ Նա նկարահանվել է ֆիլմերում, խաղացել բեմում, վարել և հովանավորել հաղորդումներ և բազմիցս ապացուցել իր պրոֆեսիոնալիզմը։

Այսօր դերասանին շնորահվորանքներ և մաղթանքներ են հղում։ Մենք նույնպես միանում ենք բոլոր շորահավորանքներին և լավագույնը մաղթում։


Понравилась статья? Поделиться с друзьями: