Այսօր բուժաշխատողների օրն է. ահա թե ինչ է առաջարկվում անել այսօր


Արդեն երեկվանից նախարար Ա. Թորոսյանը տեղեցակրել ու նախապատրաստել էր հանրությանը այսօրվա կարևոր տոնին:

Այս տարվա բուժաշխատողների տոնը առանձնահատուկ է մասնավորապես ոլորտի ներկայացուցիչների արդեն վեցամսյա անձնվեր ու անուրանալի տքնանքի ու ջանքերի շնորհիվ:

Նախարարը, վերարժևորելով օրվա իմաստն ու խորհուրդը, առաջարկել էր լրացուցիչ անգամ վերարժևորել և սեփական գործունեությամբ օժանդակել նրանց բաժին ընկած այս բարդությունը հաղթահարելու համար:

Ֆեյսբուքյան օգտատերերից շատերը առավոտից հանդես են եկել ուշագրավ գնահատողական նախաձեռնությամբ:

Առաջարկվում է օրվա ավարտին՝ երեկոյան ութին, բոլոր պատուհաններից ծափեր հնչեցնել՝ ողջունելով ու քաջալերելով մեր բուժծառայության ոլորտի ներկայացուցիչների:

Այս օրերին բազմաթիվ պատմություններ ենք հասցրել լսել բուժծառայողների աշխատանքային հերոսությունների մասին:

Նրանցից շատերն իրենց մարդակային հատկանիշները սինթեզում են աշխատանքային նվիրված գործունեության հետ՝ դառնալով լավագույն մասնագետի ու մարդու ցայտուն ու վառ օրինակ:

Հարկ է հիշել, որ ցանկացած երախտիքի դրսևորում նորովի է լիցքավորում այս պահին դժվարին վիճակում գտնվող մեր հայրենակիցներին՝ արդյունավետորեն շարունակելու իրենց կարևոր գործունեությունը:


Понравилась статья? Поделиться с друзьями: