Այսօր՝ փետրվարի տասնմեկին, սիրված արտիստ Արմեն Էլբակյանի ծննդյան օրն է։ Արմեն Էլբակյանն այսօր դարձավ 69 տարեկան։
Նա ոչ միայն ճանաչված, սիրված և անկրկնելի դերասան է, այլև հրաշալի ամուսին, հայր և մշտապես ընտանիքի կողքին ու ընտանիքի հետ է։
Նրա մասին անչափ ջերմ է խոսում նրա կինը, նրա դուստրը։ Առանց Արմենի ընտանիքը չի պատկերացնում իր օրը, առօրյան։ Արմեն Էլբակյանը ինչ-որ չափով նաև հանդիսատեսինն է․ առանց նրա հանդիսատեսը նույնպես չի պատկերացնում թատրոնի բեմը։ Արտիստը ներկայանում է նաև էկրաններին և ստեղծում կերպարներ, որոնք մնում են հեռուստադիտողի հիշողության մեջ։
Ներկայացել է տարբեր թատրոններում և իրեն դրսևորվել որպես իսկական պրոֆեսիոնալ արտիստ։ Նրա խաղով միայն հիանալ կարելի է։ Արժանացել է մի շարք մրցանակների, պարգևների և ունի կոչումներ։
Արտիստի ծննդյան օրվա առիթով համացանցային տիրույթում օգտատերերը շնորհավորում են և մաղթանանքեր հղում։ Մենք նույնպես շնորհավորում ենք նրան և լավագույնը մաղթում։