Այսօր՝ օգոստոսի ութին, սիրված երգիչ Արմենչիկը (Արմեն Գոնդրաչյան) տոնում է իր ծննդյան օրը։ Երգիչն այսօր դարձավ քառասուներկու տարեկան։

Նա ունի գեղեցիկ ընտանիք, որտեղ մեծանում են երեք երեխաներ։ Երգիչը բնակվում է Ամերիկայում, ուր ընտանիքի հետ տեղափոխվել է դեռևս 1989 թվականից։ Ամուսնացել է Լուսինե Մանուկյանի հետ 2010 թվականին։ Արմենչիկի կինը ամուսնու ծննդյան առիթով գեղեցիկ գրառմամբ է հանդես եկել և շնորհավորել նրան։

Նա մասնավորապես գրել է․ «Ծնունդդ շնորհավոր, իմ սեր։ Լավագույն մաղթանքներս, իմ սիրելի։ Դու ամենաբարի մարդն ես, ում ես երբևէ հանդիպել եմ իմ կյանքում։

Դու այնքան սիրված ես, որովհետև հենց այդքան սեր ես կրում քո սրտում և տալիս այն մեզ բոլորիս՝ քո ընտանիքին, ընկերներին և քո զարմանահրաշ երկրպագուներին ամբողջ աշխարհում: Աստված օրհնի քեզ և ապահով պահի։ Վայելիր քո հատուկ օրը»։

Մենաբանություններում կարելի է հանդիպել բազմաթիվ շնորհավորանքների, ջերմագին մաղթանքների, որոնք Արմենչիկին հղել են նրա երկրպագուները։ Մենք նույնպես շնորհավորում ենք և լավագույնը մաղթում Արմենչիկին։