Այսօր՝ հունվարի երեսունին, Արծրուն Հովհաննիսյանի տարեդարձն է։ Հայրենիքին նվիրված զինվորականն այսօր դարձավ քառասուներեք տարեկան։ Ծնվել է Ցողամարգում։
Հայրենիքին ծառայում է 1997 թվականից։ Արծրուն Հովհաննիսյանն իր գործի նվիրյալն է և լավ է հասկանում իր գործը։ 2020 թվականի պատերազմից հետո ռազմական գործիչը մեծ աշխատանքի է ձեռնամուխ եղել․ նա մեծ ուսումնասիրություններ է կատարում, վերլուծում և առաջիկայում պատրաստվում է հրատարակել ամբողջական գրքով իր ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքները։
Որոշ մանրամասներ նա արդեն հայտնել է հանրությանը։ Արծրունը նաև մանկավարժական գործով է զբաղվում և իր գիտելիքները փոխանցում է ապագա սերունդներին, որպեսզի ապագայում էլ և միշտ հայրենիքը պաշտպանված լինի։ Նա դասախոսում է ԵՊՀ-ում և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։
Սոցտիրույթում Արծրուն Հովհաննիսյանի հարազատները, մտերիմները, ընկերները և ծանոթ ու անծանոթ բազմաթիվ օգտատերեր շնորհավորում են նրան և հանդես գալիս ջերմ ու բարի խոսքերով, մաղթանքներով։
Մենք նույնպես միանում ենք բոլոր շնորհավորանքներին և լավագույնը մաղթում։