Այսօր հրաշք երգիչ Անդրեի ծննդյան օրն է․ նա տոնում է քառասունմեկամյակը։ Անդրեն՝ Անդրեյ Հովնանյանը, ծնվել է 1979-ի հուլիսի ութին՝ Ստեփանակերտում։ Երգել սկսել է վաղ տարիքից։ Երեք տարեկանում արդեն ակտիվ համերգներ էր տալիս տանը՝ ընտանիքի համար։
Վեց տարեկանից գնացել է երաժշտական դպրոց՝ դաշնամուրի, իսկ ինը տարեկանում արդեն իր առաջին երգն է գրել՝ «Աղոթք»։ Նա իր հրաշալի տաղանդի շնորհիվ բազում մրցանակների է արժանացել՝ մշտապես բարձր պահելով հայի պատիվը։
Այսօր իր ծննդյան օրվա առթիվ Անդրեն լուսանկար է զետեղել՝ հուզիչ մակագրությամբ։ Նա երախտիքի խոսքեր է հղել Աստծուն՝ գոյության, ծնողներին՝ ծնելու, հարազատներին ու ընկերներին՝ կողքին լինելու, հանդիսատեսին՝ գնահատանքի ու սիրո համար։
Նա նաև շնորհակալություն է հայտնել հալածողներին ու անիծողներին՝ իրեն ուժեղ և անպարտ դարձնելու համար։ Նա շնորհակալ է կյանքի ամեն օրվա համար՝ կոչ անելով կյանքը լիարժեք ապրել։