Այսօր գեղեցկուհի երգչուհի, տաղանդաշատ Անահիտ Շահբազյանի ծննդյան օրն է․ նա տոնում է ծննդյան երեսունչորսամյակը։
Գեղեցկուհին նաև տոնում է փոքրիկ դստրիկի՝ Նարեի ութամսյակը, որը համընկել է մայրիկի տոնի հետ։
Գեղեցկուհին հիանալի անակնկալ է ստացել ամուսնուց և ընկերներից՝ ծաղկեփնջով և տորթով գիշերը տոնելով ծննդյան օրը։ Նա իրապես երջանիկ էր՝ գրկելով սիրելի ամուսնուն ու ընկերներին։
Անահիտը նաև բազում հրաշալի շնորհավորանքներ է ստացել ընկերներից և կոլեգաներից, որոնք զետեղել է սթորիների բաժնում։
Նրան հուզիչ շնորհավորանքներ են գրել նաև հայտնի երգչուհիները՝ Լիլիթ Կարապետյանը և Հռիփսիմե Ելինյանը։
Նրանք գեղեցկուհի Անահիտի հետ համատեղ լուսանկարներ են հրապարակել՝ լավագույն մաղթանքներ հղելով նրան։
Ինչպես հայտնի է, կորոնավիրուսյան ախտի արհավիրքով պատված մեր երկրում այժմ տոնական արարողություններն արգելված են ռեստորանային ձևաչափով անցկացնել։
Կանոններին հետևել է նաև Անահիտը։
Շնորհավորենք Անահիտին ու իր հրաշք դստրիկին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։