Այսօր ազատամարտիկ, զորահրամանատար, պետական, հասարակական գործիչ Ժիրայր Սեֆիլյանի ծննդյան օրն է


Այսօր մեր իրականության ականավոր հրամանատարներից, հասարակական ու քաղաքական գործիչներից մեկի՝ Ժիրայր Սեֆիլյանի ծննդյան տարեդարձն է: Նա նշում է ծննդյան հիսուներեքամյա հոբելյանը:

Ծնվելով և կրթություն ստանալով Բեյրութում՝ նա իր մասնակցությունն է բերել նաև լիբանանյան քաղաքացիական պատերազմին, իսկ իննսունականներին եկել է Հայաստան՝ արցախյան ազատամարտին մասնակցելու հատուկ նպատակով:

Այստեղ նա զինծառայողական լայնածավալ գործունեություն է ծավալել: Նրա հսկողությանն են վստահվել տարբեր զինվորական ջոկատներ, նրա հրամանատարական տաղանդի շնորհիվ մարտերում բազմաթիվ նշանակալի ձեռբերումներ են եղել:

Ժ. Սեֆիլյանի հրամանատարության տակ գտնվող ջոկատները բազմիցս արձանագրել են կարևոր հաղթանակներ: Հետպատերազմական շրջանում Ժ. Սեֆիլյանը նաև որոշակի քաղաքական գործունեությամբ է զբաղվել:

Նրա քաղաքական ուղին լի է եղել բազմաթիվ դժվարություններով, խոչընդոտներով, կալանավորումներով, սակայն նա չի ընկրկել, սկզբունքային պայքարը և դիրքորոշումը շարունակում է մինչ այսօր:

Ժ. Սեֆիլյանի կյանքում մեծ նշանակություն ունեցող իրադարձություններից մեկը երկու տարի առաջ եղավ, երբ նա վերջապես ՀՀ անձնագիր ստացավ:


Понравилась статья? Поделиться с друзьями: