«Այսուհետ ուղիղ նշանառության տակ են Թիֆլիս-Բաքու հաղորդակցության ամեն կարգի ուղիները». քաղաքագետ Լևոն Շիրինյանի ուշագրավ վերլուծությունը


Քաղաքագետ Լ. Շիրինյանը բավականին կոշտ է արձագանքել որոշ քաղաքագետների արտահայտած մտքերին: Վերահաստատելով այն փաստը, որ հայկական զինծառայողների միջոցով հնարավոր է եղել հասնել բացառիկ ռազմավարական նշանակության բարձունքի՝ քաղաքագետը անհիմն է համարում այդքանից հետո հնչող սին քննադատությունները ոչինչ չփոխվելու մասին:

Նա նշել է, որ տվյալ բարձունքին հասնելով մեր վերահսկողության տակ է անցել Թիֆլիս-Բաքու հաղորդակցության ամեն կարգի ուղիները՝ նավթուղի, գետուղի, հայրենի Ջավախքը կիսող երկաթգիծ և այսպես շարունակ:

Բացի այդ, քաղաքագետը կարևորում է այն փաստը, որ իրենց հերթին առավել անվտանգ են դառնում Տավուշի մարզի համապատասխան բնակավայրերը: Լ. Շիրինյանը վստահ է, որ առաջիկայում ավելի զգալի կլինի հայկական կողմի ռազմավարական ու երկրաքաղաքական պոտենցիալի առավելությունը:

Այս հաջողությունը քաղաքագետը համակարգված ու շղթայական աշխատանքի արդյունք է համարում՝ թվարկելով աշխատանքային գերազանց արդյունք ցուցաբերած գերատեսչությունների անունները:

Հրապարակումը քաղաքագետն ավարտում է հարցադրումով, թե մի՞թե շարունակում են պնդել, որ ոչինչ չի փոխվել: Ապա նաև շնորհակալություն է հայտնում հակառակորդ երկրի ղեկավարությանը՝ մեր ներսում գործող դավադիր ուժերին բացահայտելու առիթ տալու համար:


Понравилась статья? Поделиться с друзьями: