Այնտեղ, որտեղ սեր կար․․․ Արկադի Դումիկյանը անչափ գեղեցիկ երգ է ներկայացրել


Սիրված երգիչ Արկադի Դումիկյանը բավականին սիրված երգիչներից է։ Նրա համերգներն անցնում  են լեփ-լեցուն դահլիճներում և նրանից մշտապես մեծ սիրով ու անհամբերությամբ սպասում են նորությունների, նոր ստեղծագործությունների։

Եվ ահա Արկադի Դումիկյանը երկար սպասեցնել չի տվել իր երկրպագուներին և ներկայացրել է գեղեցիկ երգ։

Երգչի նոր ստեղծագործությունը վերնագրված է՝ Այնտեղ, որտեղ սեր կար։ Երաժշտությունը հեղինակել է հենց ինքը՝ Արկադին, իսկ խոսքերը պատկանում են Ալեն Ալայանին։ Ռեժիսորը Լևոն Չախոյանն է։ Մեղեդային գեղեցիկ երգ է, որը սիրո մասին է։

Տեսահոլովակում Արկադին քայլում  է քաղաքի փողոցներում և կարոտում սիրելիին և երգում այն մասին, որ չպետք է սիրելիին թույլ տալ ապրել անցյալում։

Օգտատերերի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ երգչի նոր աշխատանքը անսահման դուր է եկել նրա երկրպագուներին, և նրանք իրենց հիացմունքն են հայտնել այդ մասին։ Այն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: