ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը միաձայն քվերակության արդյունքում ընդունել է մի օրինագիծ, որը օրակարգ էր բերվել Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերի գնման պատճառից ելնելով: Այս ընդունված օրինագիծը կրում էր «ԱՄՆ-Թուրքիա դաշինքին ուղղված անհանգստությունների արտահայտում» անվանումը:
Ընդունված այս օրինագիծը նախատեսում է կիրառել ԱՄՆ-ի թշնամիների դեմ ուղղված CAATSA պատժամիջոցները ՝ («Ամերիկայի հակառակորդների դեմ պատժամիջոցների կիրառման մասին» օրենք): Մեզ համար այս կարևորագույն նախագիծը նաև առաջարկում է վերանայել Թուրքիայի անդամակցության նպատակահարմարությունը ՆԱՏՕ-ին: Օրենքը տարածվում և գործում է նաև Թուրքիայում ձերբակալված ամերիկացի քաղաքացիների վրա:
Այս հարցում, սակայն Թուրքիայի արձագանքն ամենևին էլ չի ուշացել: Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ձեռք վերված բարեկամական և դաշնակցային հարաբերությունների հետ կապված այս օրինագիծը անընդունելի է, մասնավորապես Թուրքիայի դատական համակարգի և արտաքին քաղաքականության մասին այս ընդունված օրինագիծը բոլորովին անհիմն է:
Թուրքիայի ԱԳՆ-ը տարածել է մի հայտարարություն, որտեղ հստակ նշվում է, որ բարեկամ և դաշնակից երկրների միջև առաջացող տարակարծությունների դեպքում միակ ճիշտ և կարևոր ճանապարհը երկխոսությունն է, ինչպես նաև փոխադարձ հարգանք ցուցաբերելը երկրների իշխանությունների նկատմամբ: Դրա փոխարեն պատժամիջոցների և սպառնալիքի լեզվով շարունակել խոսելն անընդունելի է, հատկապես նման օրինագծի ընդունումը: